Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բաքուն մտահոգված է

Բաքուն մտահոգված է
07.07.2015 | 23:25

Ադրբեջանն ուսումնասիրում է Հայաստանի՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար 200 միլիոն դոլարի արտահանման վարկ ստանալու հարցը։ «Մենք վճռականորեն արտահայտում ենք այն դիրքորոշումը, որ այդ սպառազինությունը չպետք է տեղակայվի Ադրբեջանի Հանրապետության՝ Հայաստանի օկուպացրած տարածքներում»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով. «Միջազգային նորմերի նման խախտումը կարող է վնասել նաև խնդրի կարգավորման բանակցային գործընթացին»։

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ